ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։
«Մենք լիահույս ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Դեռ կան խնդիրներ, սակայն պայմանագրի ստորագրումը հասանելի է։
Դա կարևոր է երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-իր միկրոբլոգում գրել է Վելդկամպը։
--00—ՅՄ