ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Գագիկ Սողոմոնյան» անունով էջին՝ գրելով. «Էս հարցով մոտ մեկ տարի առաջ դիմել էի ԱԺ պատգամավորներից մեկին։ Իսկ հիմա լծակներ կան փաստորեն։ Հիմա ինչ էլ անի կամ ասի էտ քիչա ձեզ»:
Մազմանյանի հրապարակումը մեկնաբանել է ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Լսի այ անինքնասեր, բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես ձեռիցս չես պրծնի»,-գրել է նա:
Ավելի ուշ Տիգրան Մազմանյանը հայտնել է, որ պատգամավորի մեկնաբանությունն ակնհայտ սպառնալիք է պարունակում և փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կորոշի հետագա անելիքները։
--0--ԿԿ