ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Իմ վերաբերմունքը չի փոխվել, ես այն կարծիքին եմ, ինչ եղել եմ մի տարի առաջ։ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդ ժամանակ մենք արժույթային խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է։
--00--ԱՀ