ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները:
Հիշեցնենք, որ դատական նիստի օրը դատարան էին այցելել ԱԱԾ-ականներ՝ պահանջելու դատավորից չբավարարել Գասպարյանի հայցը: Դատարան այցելածների թվում է եղել ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանը:
--00--ԱՀ