ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 19 տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել են ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունն ու կատարել առաջարկներ:
Մասնավորապես կարծիքներ են հնչել նախորդ տարվա ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում 50-ից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել տարբեր կառույցներում: Գերատեսչությունների պաշտոնյաները ոգևորություն են հայտնել նաև «իԳործ»-2021 վերաբերյալ և ներկայացրել են իրենց սպասելիքները:
--00--ԱՀ