ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով գեղեցկուհի է ծնվել: Այս մասին հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։
«Մարիամը լույս աշխարհ է եկել 5կգ քաշով և 53սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ։
Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից։
Չնայած նորածնի մեծ քաշին՝ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել»:
--00—ՄՀ