ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստան և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել զորքերը»,- գրել է կոնգրեսականը:
--0--ԿԿ