ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են: Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։
«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել»,-ասել է Սպարտակ Մինասյանը և հավելել, որ բանակցությունները կշարունակվեն 2 օրից։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում, բայց որոշ նախապայմաններ է առաջ քաշել։
--00—ԼՄ