ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակայքում: Միաժամանակ, «The Halo trust» կազմակերպության հետ հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հետախուզական աշխատանքները:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հայտնաբերված զինամթերքի վնասազերծման գործընթացն այսօր կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:
--00--ԼՄ