ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար` տեղեկացրել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար»։
--00--ԿԿ