ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը գնացել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք և բացատրություն տվել։
«Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը և որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Առայժմ՝ այսքանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Անուշ Դաշտենցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել էր իրեն հարցեր ուղղած ԱՆուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձվել էր, բայց լրագրողի նկարահանած տեսանյութը ջնջված է եղել։
--0--ԿԿ