ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 21, 24News
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը Փարիզի արագ և կայծակնային շախմատային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում ընթացող արագ շախմատի մրցաշարում Արոնյանը երեք պարտիաներից երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրեց: 18 հնարավորից հավաքելով 8 միավոր Արոնյանը 7-րդն է: Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն կայծակային շախմատում:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
--00—ՄՀ