ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են, և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել: ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:
«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,-ասել է Կուրցը:
--00—ԼՄ