ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հեռատես մոտեցումն Ուկրաինայի հարցում պահպանում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ավստրայի կանցլեր Կարլ Նեհամերը Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ հանդիպումից հետո։
«Ես ուզում եմ խնդրել ըմբռնումով մոտենալ այն բանին, որ մենք աշխարհում խաղաղություն պահպանելու առումով շատ զգայուն իրավիճակում ենք։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զգույշ մոտեցումն Ուկրաինայի խնդրին կանխարգելում է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ Սա պետք է գիտակցել։ Այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել, որ մենք պետք է ընդդիմանանք պատերազմի հնարավոր բռնկմանը բոլոր միջոցներով», - ասել է նա։
Հավելենք, որ Ավստրիան արտադաշինքային կարգավիճակ ունեցող երկիր է և հայտարարել է իր չեզոքության մասին։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։
--00—ԼՄ