ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։
Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։
Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 կործանիչներով։
Միջազգային ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիս 21-ին և ավարտվելու են հուլիսի 2-ին։
--00—ՄՀ