ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Ուկրաինայի հետ Բելառուսի պետական սահմանի վերահսկողությունն ուժեղացվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ « ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է Բելառուսի պետական սահմանի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 2-ին սահմանապահ զորքերին հրամայել էր ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը: Նրա խոսքով ՝ ուկրաինական կողմից հսկայական քանակությամբ զենք է մատակարարվում Բելառուսին:
«Ուկրաինայի հետ Բելառուսի Հանրապետության պետական սահմանի վերահսկողությունն իրականացվում է սահմանային ծառայության և սահմանային հսկողության ուժեղացված տարբերակով», - ասել է Բիչկովսկին:
Ըստ նրա ՝հաշվի առնելով որոշակի շրջաններում զարգացող իրավիճակը, սահմանապահ ծառայության մարմինները մարտավարական պահուստներ են օգտագործում ՝ խստացնելու վերահսկողությունը սահմանային գոտում:
«Ընդհանուր առմամբ, ուկրաինական ուղղությամբ սահմանային պարեկների թիվը ավելացել է ինչպես կանաչ սահմանին, այնպես էլ անցակետերում», - հավելել է նա:
--0--ԿԿ