ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա։
Եթե Սյունիքի պաշտպանությունը իրականացրել են համայնքապետերը իրենց կազմավորած ջոկատներով, ապա հարձակման դեպքում ով է պաշտպանելու մարզի՝ ամեն համայնքապետին վստահված հատվածը։
Հանձնելո՞ւ են։
Ալիևի մտադրության մասին տեղյակ և պատերազմի օրերին բացառապես համայնքապետերի վրա հույս դրած ղեկավարությունը կալանավորման ապօրինի հրահանգի հիմքում նաև Սյունի՞քն է դրել»։
--00--ԱԹ