ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի ԱԳՆ 28-ամյակի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ գերատեսչության հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ:
Այս տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն՝ հանուն հայ ժողովրդի միասնականության և համահայկական նպատակների իրագործման»,- ասված է ուղերձում:
--00--ԱԹ