ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Գիշերային վեճը Սանկտ Պետերբուրգի 19-ամյա բնակչի համար ողբերգական ավարտ է ունեցել. երիտասարդը ստացած դանակի հարվածից մահացել է: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը՝ Պուլկովսկի մայրուղում: Վեճը ֆիքսել են արտաքին հսկողության տեսախցիկները:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ հարձակվում երրորդի վրա: Ինչ-որ պահի հարձակվող անչափահասը գործի է դնում դանակը, որից հետո պետերբուրգցին ընկնում ու անշնչանում է:
--00--ԱԹ