ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Իրան։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Փաշինյանի հետ Իրան է մեկնում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Նոր ձևավորվող կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը միակն է, որտեղ դեռ նախարարի նշանակում չի կատարվել։
Իրան է մեկնում նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի կառավարական պատվիրակությունն Իրան գործուղելու մասին որոշման մեջ նշված է, որ այցի ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
--00--ԱՀ