ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Երեկվանից ողջ գիշեր Մարդու իրավունքների պաշտպանից, տարբեր գործիչներից սկսած մինչև ֆեյսբուքյան օգտատերեր, ահազանգում էին Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում ստեղծված իրավիճակի մասին ու միայն այսօր առավոտյան թեմային արձագանքող ԱԱԾ-ն կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Օպերատիվ տեղեկատվական արձագանքի բացակայության, իշխանության՝ անվտանգության հարցերի վերաբերյալ ունեցած անլուրջ վերաբերմունքի պայմաններում էլ մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով»։
--00—ՄՀ