ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար:
Արդեն այս տարի հատկացված միջոցներով նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն:
Հատկացված միջոցներից 40 մլն-ը կտրամադրվի դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար.
Ամրակիցի միջնակարգ դպրոց
Լեջանի միջնակարգ դպրոց
Արջուտի միջնակարգ դպրոց
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոց
Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց
Վահագնիի միջնակարգ դպրոց
Մղարթի հիմնական դպրոց:
Այս դպրոցները Լոռու մարզպետարանի կողմից հատկացված լրացուցիչ այլ միջոցներով ևս հնարավորություն կունենան իրականացնելու հավելյալ անհրաժեշտ աշխատանքներ:
Նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում»:
Մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.
Ստեփանավան համայնքի Ազատամարտիկների պուրակի բարեկարգում
Ախթալա համայնքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Շնող համայնքի մշակույթի տան թանգարանի և շախմատի սենյակի նորոգում, գույքի ձեռքբերում
Միխայլովկա բնակավայրի ջրագծի միացում ջրագծի նոր ցանցին
Թումանյան համայնքի գերեզմանների ցանկապատում
Շենավան համայնքի խմելու ջրագծի կառուցում
Դարպաս համանքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Վահագնաձոր համայնքի խաղահրապարակի կառուցում:
Վանաձորում ևս նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնց կանդրադառնանք շուտով:
Հիշեցնենք նաև, որ մարզի 38 համայնքերում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեծ թափով իրականացվում են նաև 114 սուբվենցիոն ծրագրեր՝ 5.2 մլրդ դրամ ընդհանուր ներդրմամբ:
--00—ՄՀ