ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե Լոռու մարզպետարանում 10 հոգով ծեծի են ենթարկել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Լոռու մարզպետարանում պաշտոնից հեռանալու պահանջ է դրվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։
Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ երեկ մի քանի համայնքապետերի և աշխատակիցների հետ հանդիպում է ունեցել, այդ թվում Տիտանյանի հետ, տարբեր հարցերի շուրջ քննարկում է եղել և ապա Տիտանյանը հեռացել է մարզպետարանից։
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ քննարկման ընթացքում Խաչատրյանը հորդորել կամ պարտադրել է Տիտանյանը հետանալ Օձունի համայնքապետի պաշտոնից, մարզպետը պատասխանեց․ «Ոչ, նման բան չի եղել»։
--00--ԿԿ