ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, հայտնում է Տավուշի մարզպետարանը։
Արդեն սկսվել են ճանապարհի ֆրեզման աշխատանքները (6.8 կմ), որից գոյացած նյութը տրամադրվելու է Դիլիջան համայնքին՝ համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «ԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն:
--00--ԱԹ