ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլային հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի արդյունքը։
Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով՝ 0։6, պարտությունը Կապառոսը պայմանավորել է Գերմանիայի հավաքականի առավելությամբ։
«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չենք կիրառում պրեսինգ, այսպես է լինում։ Առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք»,- ասել է Կապառոսը։
--00—ԼՄ