ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
2020 թվականի աշնանը՝ ԼՂ վեցշաբաթյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի հաղթանակի գործում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վճռական ներդրման մասին պնդումները առասպել են։ Այդ մասին նշվում Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի՝ «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալություրը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում տևեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, ապա ընդգծում, որ մի շարք փորձագետներ հակամարտությունն անվանել են «անօդաչուների պատերազմ»՝ ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների ընթացքում տարբեր դասերի ԱԹՍ-ների լայն կիրառման համար:
Ըստ Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ուսումնասիրության՝ առասպել է այն, որ ԱԹՍ-ն՝ որպես միակ մեխանիզմ, Ադրբեջանի հաջողության հիմնական գրավականն է:
«Միայն ԱԹՍ-ները չէ, որ հանգեցրին այն հաջող արդյունքին, որին ձգտում էր Ադրբեջանը: Ավելի ճիշտ՝ դա ընկերության ծրագրում տեխնոլոգիայի տակտիկական ճիշտ կիրառումն էր, որը թույլ տվեց Բաքվին հասնել իր նպատակներից մի քանիսին», - նշվում է հետազոտությունում:
Ըստ աղբյուրի՝ այս կարճատև պատերազմը չպետք է դիտարկվի որպես ԱԹՍ-ի անգերազանցելիության մասին ազդանշան ցամաքային համակարգերի նկատմամբ, մասնավորապես՝ զրահատեխնիկայի:
Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ հայկական կողմը թույլ է տվել Ադրբեջանին հաջողությամբ օգտագործել ԱԹՍ-ները հակաօդային պաշտպանության անկազմակերպ և հնացած համակարգի, անփույթ քողարկումների, ցրված դիրքերի և ոչ պատշաճ սարքավորումների պատճառով:
Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, Ադրբեջանը կարողացավ հաջող ռազմավարական հարձակողական գործողություն իրականացնել: Գործողությանը լայնորեն ներգրավված էին ցամաքային ուժերը, ներառյալ՝ տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և հետևակի ստորաբաժանումների կիրառում, ինչպես նաև ակտիվորեն օգտագործվում էին ինքնաթիռներ:
--00—ԼՄ