ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2021 թվականի վերջին Երևանում։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո:
«Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում 2021 թվականի չորրորդ եռամսյակում», - ասված է փաստաթղթում:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
--00--ԿԿ