ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը գործուղում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։
Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
«Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է որոշման մեջ։
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
--00--ԿԿ