ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցի 53-ամյա մի բնակիչ գողություններ է անում։
Ոստիկանությունից հայտնում են, որ անհրաժեշտ Ճշտումներից հետո հոկտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին։
Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Դեպքի հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են։
--00--ԱՀ