Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անհաշտ թշնամության ջատագովները մտահոգված են Փաշինյանի քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

dd

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․


«Ես զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր իրենց դիրքավորելով որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ ու անհաշտ թշնամության գաղափարի ջատագովներ, մտահոգված են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ:
 

Իրականության մեջ պիտի մտահոգվեն նրանք, ովքեր շատ լավ հասկանալով բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը Հայաստանի համար, տեսնում են, թե ինչպես է միակողմանի զիջումների, ուրացման, ազգային նվաստացման ու ստորացման փաշինյանական քաղաքականությունն իր խորքում գեներացնում հանրային խուլ, աճող անհամաձայնություն և անհանդուրժողականություն այդ նույն հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների ուղղությամբ»:

 

--00—ՍՊ