Քիչ է հավանական` պատահականություն լինի․ իրանագետը՝ Հրապարակում ադրբեջաներեն երգելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

dd

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղի» մասին։ Իրանագետը գրում է․

«Հրապարակում երգվող երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն ու նաև ադրբեջանական թիվիներ նայող միջին վիճակագրական թավրիզցին գիտի՝ ոչ շատ ընտիր ու ոչ առանց սխալների։

Ժամանակին մեզ համար էին նաև երգում Թավրիզի փողոցներում՝ որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։

Մի քանի տարի առաջ նույնիսկ նկարել ենք ու պիտի որ մնացած լինի։

Բայց էստեղ հարցը նրանում է, թե ով է էս մարդկանց հանձնարարել, որ գան ու Երևանի հրապարակում սա երգեն։

Քիչ է հավանական, որ պատահականություն լինի»։
 

--00—ՍՊ