ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատում է իր այն հայտարարությունն, ըստ որի հիմքեր կան ենթադրելու, որ ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում ավելի երկար է մնալու, քան ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Ընդհանուր առմամբ, մեր ընկալմամբ, մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար», - ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ քայլեր է անում Հայաստանն այս ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցը Հայաստանի բարձր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները ՌԴ իրենց գործընկերների հետ քննարկում են։
«Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, հնարավորություն են տալիս ենթադրելու, որ ՌԴ խաղաղապահ ուժերը առավել երկար կմնան», - ասաց նա։
--00—ԼՄ