ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Լեռնային Ղարաբաղում սահմանված բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկման առաջադրանքներ են կատարում, կապի ապահովման համալիր մարզումներ են անցկացվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ մարզումների ընթացքում մասնագետները փորձարկել են հատուկ սարքավորումներնն ու ռադիոկայանի աշխատանքը, առաջադրանքներ են մշակել կապի միջոցների ներգրավմամբ՝ ներքին ալիքներով տարբեր դիտակետերի միջև կապ ապահովեկու նպատակով:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուդրենկոյի խոսքով՝ իրենց սպառազինման կազմում ընդգրկված է արբանյակային կապի կայան՝ լեռնային տեղանքում մշտական և անխափան կապի ապահովման համար:
Խաղաղապահները կանոնավոր պարապմունքներ են անցկացնում՝ պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացման նպատակով:
--00—ԼՄ