ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։
Ոստիկանության պետը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների շուրջ 30-ամյա սերտ համագործակցությունը։ Նա մատնանշել է համագործակցության շրջանակներում արված որոշ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։
Իրակլի Կվանչախաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
Խոսվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների մասին, ներկայացվել են դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
--00--ԱԹ