Պայթյուններ և հրաձգություն Քաբուլի հոսպիտալի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Աշխարհ

Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն Է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է տեղական Tolo News հեռուստաալիքը:



Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ այս պահին Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաեւ գտնվում են օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխհրաձգություն Է ընթանում հարձակվողների եւ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ:



Ինչպես հեուստաալիքին հայտնել Է արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության եւ մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը որոտացել Է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:



Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված Է 400 մահճակալ-տեղի համար եւ պատկանում Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:



Պատահարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ