ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում հանդիպել եմ ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի, տարվող կազմակերպական աշխատանքների և համազգային դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին։
Քննարկել ենք ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և պարզաբանել ՀՅԴ -ի մոտեցումները։
--00--ԱՀ