ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24 News
Թուրքիայի ոստիկանական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար կազմի անդամներից «Ռուբար» կեղծանվամբ հայտնի Ֆերհաթ Թունչը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն․ փոխանցում է Ermenihaber.am-ը։
Թունչը PKK-ի Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա («Գափ-Ռըհա») նահանգի պատասխանատուն էր։ Նա հայտնվել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ահաբեկչական գործունեության համար որոնվող անձանց ցուցակում։
Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թունչը բնակվել է Ուրֆա նահանգի Բոզովա շրջանի Հաջըլար գյուղում։ Նշվում է, որ Թունչի մոտ հայտնաբերվել է 1 ատրճանակ, 2 նռնակ և կառույցի բազմաթիվ փաստաթղթեր։
--00—ՄՀ