ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Բացարձակ անհեթեթություն են այն պնդումները, թե ինչ-որ կուսակցության պատկանող քուրդ զինյալներ կան հանրապետությունում: Թող ինչ-որ մեկը թեկուզ մեկ մարդու ցույց տա»,- այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ Հայաստանում ապրում են ինչպես քրդեր, այնպես էլ եզդիներ, բայց նրանք Հայաստանի քաղաքացիներ են։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00--ԱՀ