ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Դատախազությունը տիեզերական մասշտաբի անգրագիտությամբ համեմված տեքստ է տարածել՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը:
Հայտարարությամբ, մասնավորապես, նշվել է, օրինակ.
«...Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից...»:
Սա հայտարարում ա մի երկրի դատախազություն, որի Սահմանադրության 48-րդ հոդվածում հստակ նշված է, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Դհոլ խփեք, արա»:
--00--ԱԹ