ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24 News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի Մկրտության ժամանակ որոշել է չսուզվել սառցաջրում՝ համաճարակաբանական պայմանների պատճառով, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս տարի նախագահը նախընտրեց լսել եկեղեցու ներկայացուցիչների առաջարկություններին և չընկղմվել», - ասաց Պեսկովը:
«Եկեղեցու ներկայացուցիչների կողմից առաջարկություններ են արվել այն մասին, թե ինչի մասին պետք է մտածել համաճարակի ժամանակ՝ նախքան դա անելը (սուզվելը): Եվ նախագահը որոշեց լսել այս առաջարկությունները և չսուզվել», - ավելացրեց նա:
--00—ՄՀ