ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ՝ Ամարասի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանի, մայիսի 17-ին՝ դպրոցական վերջին զանգին ընդառաջ, Ամարասի վանական համալիրում կատարվեց ընդհանրական մկրտություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի թեմը։
Ծննդով Սոս գյուղից 16 հավատավոր երիտասարդներ ևս դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ:
--00--ՀԶ