ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպես նախորդ 25-30 տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, մեր երիկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանի ։ Այս մաին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք երկխոսության գործընթացի մեջ։ Առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումն իհարկե բովանդակային շատ հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան ազդակներ, որ գործընթացը բարեհաջող կգնա։ Բայց սա այն հարցերից է, որ միայն մեկ կողմի դիրքորոշումից չի կախված»,- ասաց Միրզոյանը։
--00—ՄՀ