ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24 News
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երևանում և Բելգրադում․ գրել է ՏԱՍՍ-ը։
«Պայմանավորված Մոսկվայում հյուպատոսական գործողությունների խիստ սահմանափակումներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը ՌԴ-ում բնակվողների համար որոշակի հայտարարությունների մշակման մի քանի կետեր է նշանակել ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման համար»,- ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում:
--00—ՄՀ