ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 900 հազար 334 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի պաշտոնական տվյալներ:
Ընդ որում, կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում գրանցվող մահերի մեկ երրորդը բաժին է հասնում ԱՄՆ-ին:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով ԱՄՆ-ում վարակվել է 76.2 մլն մարդ: Օմիկրոն շտամի տարածման հետևանքով՝ վերջին միայն 4 ամսվա ընթացքում վարակվածների թիվն ավելի քան 17 մլն է:
--00--ՍԳ