Գինցբուրգը գնահատել է COVID-19-ի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսային վարակի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) մասնագետների կողմից, անվտանգ է օրգանիզմի համար, քանի որ նրանում չկա կենդանի վիրուս:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում, վկայակոչելով վիրուսաբան Կոնստանտին Չումակովին, հայտնվել է մի տեղեկատվություն, թե ռնգախոռոչային պատվաստանյութը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ, իբր կարող է ավելի վնասակար լինել օրգանիզմի համար, քան այն, որն ստանում են ներմկանային ձեւով:

«Այդպես չէ: Քանի որ պատվաստանյութում կենդանի վիրուս չկա»,-ասել է Գինցբուրգը, պատասխանելով հարցին, թե այդ տեղեկատվությունը չի վերաբերում արդյոք Գամալեայի կենտրոնի պատվաստանյութին: Հոկտեմբերի կեսերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնել, որը մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից։ 

--00—ՄՀ