ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 14-ին: Ժամը 19.40-ին «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ էր և մարիխուանայի նմանվող զանգված, իսկ ձեռքի պայուսակում կռփազենք կար:
Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
--00--ՍԳ