ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Կառավարությունը՝ մարտի 24-ի նիստի շրջանակում հավանություն տվեց պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունն օպտիմալացնելուն, որի համաձայն՝ կներդրվի «մեկ պատուհան» սկզբունքը։
Պետական սահմանին այս պահին 5 մարմին է ներկայացված՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը, իսկ տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր տեսչական մարմնի ներկայություն։ Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա 2 մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը:
--00—ԼՄ