ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները մարտի 24-ին Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և ոստիկանության Նաիրիի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Ռուբեն Ղ.-ին, որը փետրվարի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոց՝ ստորագրություն:
--00—ՀԶ