ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։
«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք [ԱՄՆ] շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա:
Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:
--00--ԱՀ