ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Լավրովի ենթադրությունն է, որ Մինսկի խումբը չի գործելու, երևի անհանգստանալու առիթ ունի, մենք շահագրգռված ենք, որ այդ ձևաչափը պահպանվի: Լավրովը չի ասել՝ Մինսկի խումբ գոյություն չունի, իր մտահոգությունն է հայտնել, որ իրենց հետ չեն համագործակցի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության մեջ նշված չէր Արցախի կարգավիճակի մասին՝ պատգամավորը նշեց. «Բրյուսելի
տեքստում բացահայտ գրված է՝ այլ, մյուս հարցեր։ Դրա մեջ մտնում է Արցախի հարցը, դիվանագիտական լեզվից հասկացողները գիտեն դա»:
Մանրամասները՝ տեսանյութում։